Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կարգադրություն մաքսային վարչարարության բարելավման նպատակով Ռուսաստանի և Մաքսային միության պետությունների հետ սահմանին ճանապարհային քարտեզում փոփոխություններ մտցնելու մասին: Այս մասին հայտնում է Газета-ն` հղում կատարելով Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքը:

Նշվում է, որ ճանապարհային քարտեզի փոփոխությունները լրացված են նոր միջոցառումներով: Նույնպես հստակեցվել են սպասվելիք արդյունքները և իրավական ակտերի տեսակները, որոնք անհրաժեշտ են միջոցառումների համար:
Փաստաթուղթը մշակված է կառավարության կարգադրությամբ Ռուսաստանում ներդրումային մթնոլորտը բարելավելու համար ազգային ձեռներեցության նպատակով ճանապարհային քարտեզների պատրաստման և իրականացման խորհրդատվության արդյունքների հիման վրա: