Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հունիսին ՄԱԿ-ի՝ Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ կազմակերպելիք համաժողովին մի շարք երկրներ հնարավոր է՝ ավարտին հասցնեն Պաղեստին պետության ճանաչման համատեղ քայլը:
«Մենք պետք է շարժվենք դեպի ճանաչում, և դա կանենք մոտակա ամիսներին»,- ասել է Մակրոնը, դրա մասին գրում է ֆրանսիական Le Monde-ը։
«Ես դա կանեմ (...), քանի որ կարծում եմ, որ ճիշտ կլինի»,- հավելել է նա։