«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, քննարկել եվրասիական տարածաշրջանի անվտանգային խնդիրները։ Մասնակցել է նաեւ Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ հանդիպման մասին ընդամենը հաղորդեց, թե Լավրովը ներկաների ուշադրությունն է հրավիրել «ՆԱՏՕ-ի երկրների վտանգավոր գործողությունների վրա՝ ուղղված Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, պայթյունավտանգ իրավիճակին Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի կայունությանը սպառնացող վտանգներին»։
Մինչդեռ տեղեկություն ունենք, որ Լավրովը բավականին կոշտ զգուշացրել է, թե շուտով զբաղվելու են տարածաշրջանային այն երկրներով, որոնք, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, Արեւմուտքի ազդեցության գոտին են ընդլայնել՝ ի հակակշիռ Ռուսաստանի։ Մասնավորապես, հատուկ շեշտել է Հայաստանը։ Ուշագրավ է, որ այդ հանդիպման մասին մինչ օրս ՀՀ դեսպանության կայքում չկա տեղեկատվություն։ Մեզ ասացին նաեւ, որ, չնայած սրան, Լավրովը բավական ջերմ հարաբերություններ ունի Արսենյանի հետ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: