«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ Գյումրիում ընդդիմադիր չորս քաղաքական ուժերն ատամներով պահում են իրենց ավագանու անդամներին, որպեսզի ապրիլի16-ին՝ ավագանու անդրանիկ նիստին հանկարծ տհաճ անակնկալներ չլինեն, եւ դավաճաններ ի հայտ չգան, ու ընտրեն ոչ թե Վարդան Ղուկայանին, այլ ՔՊ-ի Սարիկ Մինասյանին քաղաքապետ, պարզվում է՝ ՔՊ-ում բոլորովին այլ պլան են մշակել:
Ըստ «Իրավունք»-ի մերձիշխանական աղբյուրի` ՔՊ-ի մշակած սխեման հետեւյալն է՝ կենտրոնանալ ոչ թե ավագանու կազմ անցած թեկնածուների վրա, այլ՝ ընտրացուցակում նրանց հաջորդողների:
Ըստ էության, Սարիկ Մինասյանին քաղաքապետ դարձնելու համար ՔՊ-ին պետք է ընդամենը երեք-չորս ավել ձայն: Եվ եթե ավագանուց ոմանց հնարավոր լինի զրկել մանդատից` քրգործեր հարուցելով, ոմանց՝ փողով ու զոռով ստիպել ինքնաբացարկ հայտնել, կգան ցուցակում արդեն իսկ նրանք, որոնց հետ հետեւողական աշխատանք են տանում ՔՊ-ից:
Ընդ որում՝ այս սխեման ունի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ տարբերակներ: ՔՊ-ում համոզված են՝ եթե չհաջողվի արդյունքի հասնել ապրիլի 16-ին, մինչեւ համապետական ընտրություններ, հաստատ կհաջողեն Գյումրիում վերցնել իշխանությունը. Բալասանյանից կարողացան, չէ՞, իշխանությունը խլել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում