Օրերս ռուսական շոուբիզնեսի ամենահիթային կատարումների աստղ Վալերի Մելաձեն մեծ համերգ ունեցավ Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որն անցավ բուռն օվացիաներով ու նոստալգիայով։ Երկրպագուները ողջ համերգի ընթացքում ձայնակցում էին վրացի երգչին, իսկ, ահա, դերասանուհի, Անահիտ Կիրակոսյանին հաջողվել է միջոցառումներից մեկի ժամանակ հենց բեմում երգել երգչի հետ։ Դերասանուհին եւ երգիչը կատարել են նրա հայտնի «Салют, Вера» երգը։
View this post on Instagram
Անահիտը հիշարժան պահով կիսվել է Instagram-ում։
«Երեկվա հրաշալի , էմոցիոնալ միջոցառումից հատված ... Մելաձեի հետ մեր իմպրովիզ դուետը»,-գրել է նա։