Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հույս է հայտնել, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում կընդլայնվի։

Այս մասին սոցցանցերում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։

«Հուսով եմ, որ այնտեղ (Հայաստանում– խմբ.) տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի, որպեսզի կարողանա դիտարկել եւ զսպել այդ լարվածությունը (հայ-ադրբեջանական սահմանին– խմբ.)»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ԵՄ Խորհուրդը հունվարի վերջին որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի երկարացման մասին եւս երկու տարով, մինչեւ 2027թ. փետրվարի 19-ը։