Արեւմտյան Սուդանի Հյուսիսային Դարֆուր նահանգի Ում Քադադա քաղաքում առնվազն 56 մարդ է սպանվել արագ արձագանքման ուժերի կողմից ուրբաթ-շաբաթ օրերին, տեղեկացրել են կամավորական խմբերը։
Այդ մարդիկ «մահապատժի են ենթարկվել էթնիկ հողի վրա» այն բանից հետո, երբ արագ արձագանքման ուժերը հինգշաբթի գրավել են քաղաքը, հայտնել է նահանգի մայրաքաղաք Էլ Ֆաշերի Դիմադրության կոմիտեների համակարգող գրասենյակը՝ նշելով, որ բոլոր զոհերը քաղաքացիական անձինք են, հաղորդել է Xinhua-ն:
Կամավորների տեղի խումբը իր հայտարարությունում աշխարհազորին մեղադրել է «լայնածավալ խախտումների, բնակիչների բռնի տեղահանումների եւ հաղորդակցային բոլոր ցանցերի անջատման մեջ»։