Ամերիկյան «Ինտեր Մայամիի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի ցանկանում է մասնակցել 2026 թ. աշխարհի առաջնությանը:
«Մենք Մեսիի հետ երբեք չենք խոսել կարիերան ավարտելու մասին, բայց նա ցանկանում է մասնակցել ԱԱ-2026-ին: Ես նրան ոչինչ չեմ հարցնում, ժամանակը ցույց կտա»,- փոխանցում է El Pais-ը:
ԱԱ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում ամռանը: Այն կարող է դառնալ Մեսիի վերջին մրցաշարը Արգենտինայի հավաքականի կազմում: