Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ երկուշաբթի երեկոյան ժամերից եւ առաջիկա երկու օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ ակտիվ ցիկլոնի ներթափանցման պատճառով։ Ընդ որում՝ առատ ձյուն է սպասվում Շիրակի եւ Լոռու մարզերում, Սեւանա լճի ավազանում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռներում, Սյունիքի լեռներում եւ նախալեռներում։ Լեռներում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 եւ ավելի սանտիմետրի: Սակայն հովտային եւ նախալեռնային շրջաններում, որտեղ ծաղկել են պտղատու ծառերը, ցրտահարություններ չեն կանխատեսվում։ Հինգշաբթիից շաբաթ տեղումները ժամանակավորապես կդադարեն, օդի ջերմաստիճանն ամենուր կբարձրանա 10-12 աստիճանով։


Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 15-ին սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Լեռներում, ինչպես նաեւ Լոռու, Տավուշի եւ Սյունիքի նախալեռնային շրջաններում կանխատեսում են ձյան տեսքով տեղումներ։ Առանձին վայրերում սպասվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երբեմն սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +8+10։


Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+6,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +5+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,

Լոռիում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,

Տավուշում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+10,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+11,

Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+12,

Արմավիրում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+11,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+12,

Սյունիքի հովիտներում գիշերը՝+3+7, ցերեկը՝ +12+15,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +5+8։