ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Տ. Առաքելյանի հնարավոր ազատման փաստին ասաց.«Տիգրան Առաքելյանը բավական երկար անազատության մեջ է և հուսով եմ, որ մի քանի ժամ էլ կսպասի, լուրը դրական, թե բացասական տեղ հասնելու համար, հիմա ես չեմ կարող ասել»:

Լրագրողների դիտարկմանը, թե տեսակետ կա, որ համաներումը Տիգրան Առաքելյանի համար է արվել, որպեսզի իշխանությունն ազատվի ավելորդ գլխացավանքից՝ Ջհանգիրյանը հակադարձեց. «Չեմ կարծում, որովհետև մի մարդու քրեական պատասխանատվությունից ազատելու համար համաներում չեն անում, այլ 2009-ին, 2011թթ-ի համաներումները՝ այո, հիմնականում քաղբանտարկյալներին ազատելու համար էր, բայց ահագին ստվար խումբ էլի ազատվեց, պատիժները կրճատեցին»:

Նշենք, որ այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը իր փակ նիստում դրական եզրակացություն է տվել համաներում հայտարարելու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին