Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Թեհրանում ընդունել է Տաջիկստանի պաշտպանության նախարար Էմոմալի Սոբիրզոդային, հայտնել է Mehr-ը։

Այցը Տաջիկստանի պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցն ու հանդիպումն է այն բանից հետո, երբ Իրանում նախագահ է դարձել Մասուդ Փեզեշկքիանը, հայտնել է իրանական լրատվամիջոցը։


Հանդիպման ընթացքում Նասիրզադեն ընդգծել է երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման եւ քաղաքական, անվտանգության եւ տնտեսական հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը։