Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» Դորտմունդում 1:3 հաշվով պարտվեց «Բորուսիային»։ Գերմանական ակումբի կազմում հեթ-տրիկ գրանցեց Սերու Գիրասին։


Առաջին խաղում կատալոնական թիմը հաղթել էր 4:0 հաշվով, որի շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ՝ երկու խաղերի արդյունքում ունենալով 5:3 հաշվով առավելություն։

Օրվա մյուս հանդիպմանը անգլիական «Աստոն Վիլան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։ Առաջին խաղում փարիզյան թիմը հաղթել էր 3:1 հաշվով, ինչը նրան թույլ տվեց երկու խաղերի ընդհանուր 5:4 հաշվով անցնել կիսաեզրափակիչ։

Երկու հանդիպումների արդյունքներով «Բարսելոնան» եւ ՊՍԺ-ն դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Չեմպիոնների լիգա, Քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Բորուսիա Դորտմունդ» - «Բարսելոնա» - 3:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:4)

Սերու Գիրասի, 11, 11մ, 49, 76 -Ռամի Բենսեբաինի, 54 (ինքնագոլ)

«Աստոն Վիլա» - ՊՍԺ - 3:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:3)

Յուրի Տիլեմանս 34, Ջոն ՄաքԳին 55, Էզրի Կոնսա, 58 -Աշրաֆ Հաքիմի, 11, Նունու Մենդեշ, 28