Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի ընտրությունների մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«85 տոկոս ձայն հավաքած թեկնածուին նորից ասել կեղծված ընտրություններ՝ սխալ կլինի: «Ժառանգությունը» պետք է իր պարտությունը փնտրի կամ իր քաղաքական ուժի մեջ, կամ իր կոնկրետ թեկնածուի հետ կապված», - նշեց նա, հավելելով, որ կարծում է, որ կարելի էր այլ թեկնածու գտնել:

«Մեր թեկնածուն նորմալ, տարածքում ընդունված մարդ է, կյանքի փորձ ունի: Ուղղակի այստեղ պետք է շնորհավորել նորընտիր պատգամավորին եւ ամեն դեպքում սեփական դաշտում խնդիրները գտնել, ոչ թե դիմացինին սկսել մեկնաբանել, թե օրենքի խախտում են արել, էս են արել, էն են արել», - հայտարարեց նա:

Նա նաեւ հավելեց, որ ընտրատեղամասերից որեւէ էական բողոք չի եղել: