Հայաստանը հուսով է, որ դրական արդյունք կունենա Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցության շուրջ քննարկումներում։ Այս մասին ապրիլի 16-ին Երեւանում Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
Հարցն ուղղված էր Սլովենիայի նախարարին, Ֆայոնը վստահեցրել է, որ Սլովենիան ամեն կերպ կաջակցի նախաձեռնությանը։
ՀՀ արտգործնախարարը նշել է, որ քննարկումները շարունակվում են, եւ Հայաստանը հուսով է դրական ելքի հարցում։