Կլիմայագետները բացահայտել են, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի երկու ամենախոշոր հոսանքներից մեկի՝ Տրանսարկտիկական հոսանքով տեղափոխվող ջրի շարժման օրինաչափություններն ու քիմիական բաղադրությունը կարող են կտրուկ փոխվել՝ կախված Սիբիրի ափերից դուրս գտնվող սառույցի դիրքից և չափից: Դա շատ ավելի դժվար է դարձնում կանխատեսել, թե ինչպես կփոխվի Արկտիկայի հոսանքների «պատկերը», քանի որ սառույցը նահանջում է, հայտնել են Բրիստոլի համալսարանի մամուլի ծառայությունից:


«Մեր չափումները ցույց են տալիս, որ Արկտիկայի ամառային սառույցի տարածքի և հատկությունների փոփոխությունները կարող են էապես փոխել այն՝ ինչպես է Սիբիրյան գետերի քաղցրահամ ջուրը, ինչպես նաև դրանք կրող nutrient-ները (օրգանզիմի գործունեության, նրա աճի, հյուսվածքների վերականգնման և էներգիայի կարիքների ապահովման համար անհրաժեշտ հիմնական նյութեր-խմբ.) ու աղտոտիչները բաշխվում ամբողջ Արկտիկայի ջրերում»,- գրում է ТАСС-ը։ Դա զգալի ազդեցություն կունենա էկոհամակարգերի, կենսաերկրաքիմիական ցիկլերի և օվկիանոսների դինամիկայի վրա»,-ըստ Բրիստոլի համալսարանի մամուլի ծառայության՝ պարզաբանել է Գերմանիայի Ալֆրեդ Վեգեների ինստիտուտի գիտաշխատող Բենյամին Ռաբեն:


Ինչպես բացատրում են Ռաբեն և հետազոտողները, Տրանսարկտիկական հոսանքը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ամենամեծ ջրային հոսքերից մեկն է, որն առաջացել է Օբ, Ենիսեյ, Լենա, ինչպես նաև Սիբիրի և Ալյասկայի այլ խոշոր գետերի խոշորագույն գետերի հոսքերից: Կլիմայագետներին և բնապահպաններին վաղուց հետաքրքրում էր, թե ինչպես կփոխվի այս հոսանքի վարքագիծը ապագայում, քանի որ այն հսկայական ազդեցություն ունի Երկրի կլիմայի և Համաշխարհային օվկիանոսում nutrient-ների շրջանառության վրա:


Նման տեղեկատվություն ստանալու համար Եվրոպայից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետազոտողները Լապտևների ծովով նավարկեցին դեպի բևեռային սառցաբեկորներից մեկը, որտեղ մոտ մեկ տարի աշխատել են Հյուսիսային բևեռի մոտակայքում գտնվող Polarstern սառցահատի վրա: Այս արշավախմբի (MOSAiC) շրջանակում գիտնականները կարողացել են հետևել սառույցի շարժին, ինչպես նաև պարբերաբար հավաքել ջրի նմուշներ, ուսումնասիրել դրա քիմիական բաղադրությունը և վերահսկել Տրանսարկտիկական հոսանքի միջոցով տեղափոխվող սառույցի շեղման վրա ազդող բոլոր գործոնները:

Այս չափումներն անսպասելիորեն ցույց են տվել, որ այս մերձբևեռային սառույցի « կոնվեյերը» կառուցված է և իրեն շատ ավելի բարդ է պահում, քան գիտնականները նախկինում ենթադրում էին: Մասնավորապես, գիտնականները պարզել են, որ Արկտիկայի տարբեր շրջաններում սառույցի և ջրի բաղադրությունը, որով անցել էր MOSAiC արշավախումբը, մեծապես տարբերվում էր քիմիական և իզոտոպային բաղադրությամբ՝ արտացոլելով զգալի սեզոնային տատանումները և սիբիրյան գետերի հոսքի այլ պարբերական և էպիզոդիկ փոփոխությունները:

Գիտնականները միաժամանակ ապացույցներ են գտել, ըստ որոնց ծովային սառույցի ձևավորումը և դրա բաշխման բնույթը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի մակերեսով անսովոր ուժեղ ազդեցություն են թողել Տրանսարկտիկական հոսանքում ջրի շարժման ուղղության և արագության վրա: Այս սառույցի ձևավորման ծավալն ու բնույթն առաջիկա տարիներին գլոբալ տաքացման հետևանքով կտրուկ կփոխվի, ինչը կարող է անկանխատեսելի ձևով փոխել ջրի բաշխումը Արկտիկայում, ամփոփել են Ռաբեն և գիտնականները: