ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հավաստմամբ` պետք չէ համադրել Եվրամիություն և Մաքսային միություն գործընթացները: Նա համոզված է, որ Ասոցացման պայմանագիրը կարելի է ենթարկել որոշակի փոփոխությունների, այդուհանդերձ` գնալով և ԵՄ, և ՄՄ: «Երկուսն էլ առևտրային, տնտեսական պայմանագրեր են: Եթե Եվրոպային մենք վաճառում ենք միայն պղինձ և մոլիբդեն, ապա ՌԴ-ին վաճառում ենք գյուղմթերքներ, կոնյակ, գինի, ձկնատեսակներ»,- նշեց Այվազյանը:

Լրագրողի այն հարցին` արդյոք 3 ու կես տարի հնարավոր չի եղել պարզել դա, և այդ ողջ ընթացքում քննարկվում էր ԵՄ-ին միանալու հարցը, Այվազյանը պատասխանեց, որ 3 ու կես տարի քննարկվում էին թերի և դրական կողմերը: «3 ու կես տարի Մաքսային միությունից մենք առաջարկ կամ հրավեր չենք ստացել, և 3 ու կես ես չեմ ասե, որ դա է մեր միակ ընտրությունը: Դուք գիտե՞ք, որ Ղազախստանն ունի 187 մլրդ դոլար ՀՆԱ, իսկ Հայաստանը, գեղեցիկ ասած, 11 մլրդ ՀՆԱ, բայց սա չի խանգարում, որ Ղազախստանը չվախենա կորցնել իր ինքնությունը: Մեզ օդ ու ջրի պես պետք է ԵՄ-ին ինտեգրվելը, սակայն համոզված եմ դռները չեն փակվելու, առևտրային հարաբերությունները պահպանվելու են»,- հավաստեց Այվազյանը: Նա նաև հավելեց, որ երբ որոշ բանախոսներ ասում են, թե սա լավ է, նա վատ, սա ձեռնտու է, մյուսը` ոչ, ինքը դա սխալ է համարում և համաձայն չէ դրա հետ: «Եկեք ուտոպիաներ չստեղծենք. բոլոր անդամ երկրներում գործելու էմեկ միասնական սակագին»,- դիտարկեց պատգամավորը: