ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2025 թվականի մարտ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այդ մասին  հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:


2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ. նախորդ տարի նույն ժամանակահատվածում մեր երկիր է այցելել 152,865-ի մարդ։

Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (9%):