Իսրայելի իշխանությունները շարունակում են արգելեափակել ՄԱԿ մարդասիրական օգնության առաքելությունները Գազայում, քանի որ իսրայելական շրջափակումը շարունակվում է արդեն յոթերորդ շաբաթը, լրագրողներին ասել է գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Սթեֆանի Թրամբլեն, հաղորդել է Al Jazeera-ն։
Թրամբլեն տեղեկացրել է, որ 6 պլանավորված մարդասիրական առաքելություններից միայն երկուսին, որոնք համաձայնեցվել են Իսրայելի իշխանությունների հետ, չորեքշաբթի աջակցություն է հայտնվել:
«Մյուս չորսը մերժվել են, այդ թվում՝ Ռաֆահից վառելիք մատակարարելու մեկ առաքելություն, որը շտապ անհրաժեշտ է», ասել է նա:
Մարտից Իսրայելն ամբողջությամբ դադարեցրել է մարդասիրական օգնությունը Գազայի հատվածին, անջատել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, ընդլայնել իր ռազմական գործողությունները տեղում եւ վերսկսել ռմբակոծել անկլավը՝ պաղեստինցիներին ներքաշելով ամենավատ հումանիտար ճգնաժամի մեջ՝ 2023թ. հոկտեմբերին պատերազմի սկսվելուց ի վեր։
Իրավիճակի բարելավման հեռանկարները պատրանքային են թվում։ Չորեքշաբթի Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ ոչ մի մարդասիրական օգնություն չի թույլատրվի Գազայի հատվածում, եւ որ իսրայելական զորքերը կմնան Գազայի այսպես կոչված «անվտանգության գոտիներում» անորոշ ժամանակով: