Աշխարհի չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին չի բացառել, որ կմասնակցի 2026թ․ աշխարհի առաջնությանը։

«Ես արդեն ասել եմ, որ կենտրոնացած եմ ներկայի վրա, բայց կստեի, եթե ասեի, որ չեմ մտածում աշխարհի առաջնության ասմին։ Այս տարի վճռական կլինի իմ ապագայի վերաբերյալ որոշում ընդունելիս։

Այո, ես մտածում եմ աշխարհի առաջնության մասին։ Ցանկանում եմ գտնել անհրաժեշտ ռիթմը եւ հետեւողականությունը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Inter Miami News Hub-ը։

2022թ․ աշխարհի առաջնությունից առաջ Մեսին հայտարարել էր, որ վերջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնության։

2026-ին աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը համատեղ կանցկացնեն ԱՄՆ-ն, Կանադան եւ Մեքսիկան։