Երգիչ Թաթուլ Ավոյանի համերգից հետո ամենաքննարկված թոփ թեմաների շարքում է «Վերջին զանգ» հայտնի հեռուստասերիալի դերասաններից Լևոն Մկրտչյանի հարսանիքը։
Սոցհարթակներում ակտիվորեն տարածվում են դերասանի և կնոջ՝ Էվելինա Ստեփանյանի հարսանեկան արարողությունից կադրեր։

Հյուրերի շարքերում աչքի է ընկել վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

Նշենք, որ զույգը համացանցում ամենաքննարկվածն ու քննադատվածն է։

Հավելենք, որ հարսանիքին ներկա են եղել նաև Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Աննա Հակոբյանը և եղբայրը՝ «ՔՊ»-ական Հրաչյա Հակոբյանը։











