Հեղափոխության առաջին տարում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ»։ Սակայն իր իշխանության անցած 7 տարիներին, թվերի ու գործնական քաղաքականության վերլուծությամբ առավել մեծ տուգանքների է դատապարտել քաղաքացիներին:
Այսինքն՝ Փաշինյանի իշխանության օրոք տուգանքները նոր թափ են առել։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց այս մասով պաշտոնական տվյալները՝ պարզելու, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունից առաջ տուգանքների ինչպիսի վիճակագրություն կար, և ինչպիսին է իրավիճակը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։
Եվ այսպես,
-2016-2021 թվականների տվյալների համաձայն՝ տուգանված անձանց թիվը տարեցտարի աճել է։ Մասնավորապես, 2019 թվականին տուգանվածների քանակը գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը. 2019-ին տուգանված անձանց քանակը 463․599 էր, այնինչ 2018-ին 324․544 էր։ Իսկ արդեն 2022 թվականից հաշվառման համակարգը փոխվել է, և տուգանքները հաշվվել են ոչ թե անձանց, այլ կիրառված տուգանքների քանակով։
-2022 թ.-ին տուգանքների ընդհանուր քանակը 1․977․489 էր, իսկ 2023 թ.-ին՝ 2․561․027։
Տուգանքների ընհանուր քանակն անհամեմատելի աճել է նախորդ տարիների հետ համեմատությամբ։ 2024 թվականի տվյալները կհրապարակվեն սույն թվականի մայիսին, իսկ եղած արդյունքներից կարելի է ենթադրել, թե ինչպիսին կարող է լինել ցուցանիշը:
«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, փաստացի, ժողովրդին վերաբերվում է որպես տուգանվող օբյեկտի»։