«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մորինյոն լքել է «Ստյաուի» դեմ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «Ստյաուի» դեմ խաղին նվիրված մամլո կոնֆերանսը` չսպասելով դրա ավարտին: Պորտուգալացի մասնագետին զայրացրել է լրագրողներից մեկի հարցը, թե ինչու թիմի հիմնական կազմում չի հայտնվում կիսապաշտպան Քևին դե Բրույնեն: Այս մասին հայտնում է Telegraph-ը:
«Սա ուղղակի զարմանալի է: Ոչ մեկ ինձ չի հարցնում Մատայի մասին: Դուք երեք շաբաթ հարցնում էիք Մատայի մասին, իսկ այժմ խոսում եք Դե Բրույնեի մասին: Ձեզ չեն հետաքրքրում խաղադաշտ դուրս եկող ֆուտբոլիստները, ձեր ուշադրության կենտրոնում գտնվում են նրանք, ովքեր դուրս չեն գալիս խաղադաշտ: Դե Բրույնեն հիմանական կազմ չի հայտնվել, քանի որ դա իմ որոշումն է: Միայն 11 ֆուտբոլիստ կարող են դուրս գալ դաշտ, իսկ 18-ը` խաղացանկի մեջ:
Ես ընդունել եմ այդ որոշումը իրենց խաղի և մարզումների ժամանակ աշխատանքի հիման վրա: Այո ես երբեմն սխալներ եմ գործում, սակայն աշխատում եմ լինել ազնիվ: Այդպես էլ ես վարվում են ֆուտբոլիստների հետ, որոնց բացատրում եմ, որ նրանք խաղին մասնակցելու իրավունք ստանում են մարզումներում և խաղի ժամանակ աշխատանքի միջոցով: Քևինը բացառություն չէ: Նա հիմնական կազմի մեջ չի հայտնվել, որովհետև իմ դուրը չի եկել նրա` «Սվինդոնի» հետ խաղը և մարզումներում նրա աշխատանքը: Ես նկատում եմ միտումը, որ դուք հարցնում եք նրանց մասին, ովքեր մնացել են պահեստայինների նստարանին: Կհանդիպենք վաղը»,- հայտարարել է Մորինյոն: