Իսկ ով ասաց, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դրական բարեփոխումներ չի իրականացրել: Նա շատ լավ բաներ արել է, պետք չէ միայն նրան քննադատել: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքերով, դրական բարեփոխումների համար պետք է շնորհակալություն ասել Աղվան Հովսեփյանին:
Ինչ վերաբերվում է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստայանին, ապա Արծվիկ Մինասյանը նշեց, որ երկար ժամանակ աշխատել է նրա հետ և հետևողականորեն պահանջելու է նրանից խոստացած բարեփոխումններն իրականացնել:
Ինչ վերաբերվում է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստայանին, ապա Արծվիկ Մինասյանը նշեց, որ երկար ժամանակ աշխատել է նրա հետ և հետևողականորեն պահանջելու է նրանից խոստացած բարեփոխումններն իրականացնել:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով այսօր պետք է ընտրեն ոչ թե անհատի, այլ որոշում են կայացնելու թե հնարավոր է արդյոք փոխել դատաիրավական համակարգը:
«Այսօր կարևոր ընտրության առջև ենք կանգնած և մոտեցումերը կարող են տարբեր լինել: Առայժմ դատախազությունն ապացուցեց, որ պետության համար ամենադաժան պահվածքն ունեցել է այն ժամանակ, երբ մուրճ է դարձել քաղաքական դաշտի համար և այդ մուրճի միջոցով պետությունը չկարողացավ նորմալ դատաիրավական համակարգ ձևավորել»,- ընդգծեց Ռուբեն Գևորգյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ Գևորգ Կոստանյանի հետ կապված ոչինչ չունի ասելու:
«Մենք պետք է հասկանանք, թե այս հրաշալի երիտասարդը կարո՞ղ է փոխել ողջ համակարգը, մենք կլինենք Ձեր կողքին, երբ ասեք, որ իշխանությունը ձեզնից պատվեր ունի, սակայն չենք կարող հավատալ, որ անհատը կարող է բան փոխել, իրական կյանքում մի ծաղկով գարուն չի գալիս և չեմ հավատում, որ կարող է դա տեղի ունենալ»,- ասաց Հակոբյանը: