Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը շաբաթ օրը մասնակցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով նրա գրասենյակին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ ինքն ու կինը կմեկնեն Հռոմ։


Պետությունների մյուս ղեկավարների շարքում, որոնք ակնկալվում է, որ ներկա կգտնվեն հուղարկավորությանը, կլինեն Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: