Հայկական շոուբիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկն արդեն մեկ տարի է՝ ամուսնացած է։ Երեկ՝ ապրիլի 22-ին, դերասան, երգիչ Գեւորգ Մկրտչյանն ու դերասանուհի, բլոգեր Քրիստինա Հովհաննիսյանը, նշել են իրենց համատեղ կյանքի առաջին տարեդարձը։ Զույգն Instagram-ում կիսվել է տոնական օրվա ֆոտոշարքով, որում Քրիստինան փայլել է իր նբագեղությամբ, իսկ Գեւորգը՝ էլեգանը կերպարով։


«Այսօր մեր սիրո տոնն է։ Մեկ տարի առաջ այս օրը մեր «ես»-երը միավորվեցին ու դարձան «մենք»։ Անցել է մեկ տարի՝ լի ամեն տեսակ զգացմունքներով՝ հիացմունք, գրկախառնություններ, լռություն, երբ խոսքերն ավելորդ էին, ծիծաղ եւ ոչ մի վախ չկա աշխարհում։ Մենք եղել ենք իրար կողքի ամեն պահի։

 

Սերը մեզ համար բառ չէ՝ դա մեր աչքերում է, մեր ձեռքերի ջերմության մեջ, մեր հիշողություններում ու ապագայի բոլոր երազանքներում։

Այսօր մենք կրկին ասում ենք միմյանց. «Շնորհակալ եմ քեզ, որ կաս ու իմ կողքին ես։ Քեզանով է միայն իմ կյանքն ամբողջական։»

Շնորհակալ եմ ճակատագրին, որ քեզ բերել է իմ կյանք: Սիրում եմ քեզ»,-հրապարակման ներքո նշել է Քրիստինան՝ հավելելով, որ իր զգեստի հեղինակը դիզայներ Գայանե Մարտիրոսյանն է։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Kristina (@kristi.hovhannisyan)