Սիրուշոն օրերս «Եվրատեսիլի» երկրպագուների շրջանում ջերմ հուշեր արթնացրեց արդեն հեռավոր` 2008 թվականից։ Երգչուհին հրավիրված էր Մադրիդ, որտեղ ելույթ է ունեցել «Եվրատեսիլ 2025»-ին ընդառաջ կազմակերպված միջոցառմանը։ Սիրուշոն կատարել է «Քելե, քելե» երգը, իսկ մրցույթի երկրպագուները երգի թողարկումից 17 տարի անց էլ աշխուժորեն ձայնակցել են նրան։


Երգչուհին իր ելույթի համար ընտրել էր ծոպավոր տոպ, որը համահունչ էր նրա եվրատեսիլյան կերպարին՝ ծոպավոր մինի զգեստին, որը հետագայում լայն տարածում գտավ Սիրուշոյի երկրպագուների շրջանում։ Այս անգամ երգչուհին աշխատել է դիզայներ Մերի Ստեփանյանի հետ։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)


Սիրուշոն Իսպանայում կայացած նախաեվրատեսիլյան միջոցառման տպավորություններով կիսվել է Instagram-ում։

«Ես այնքան շնորհակալ եմ իմ եվրոպացի երկրպագուներին, ովքեր ինձ ձայնակցում էին իմ հայերեն երգերի ընթացքում։ Չեք պատկերացնի, թե որքան է դա ինձ ուրախացնում։ Շնորհակալ եմ ձեզ՝ ձեր սիրո համար,-գրել է երգչուհին,-Մենք հրաշալի ժամանակ ենք անցկացրել Մերի Ստեփանյանի հետ այս հագուստը ստեղծելիս»,-հավելել է նա։

Նշենք, որ նույն համերգին իր եվրատեսիլյան պրոմո տուրի շրջանակում ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Պարգը։ Նրա Survivor-ն ու էներգիան եւս անտարբեր չեն թողել մրցույթի երկրպագուներին։