2000-2021թթ. նկատվել է ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոմայի հիվանդացության աճ բոլոր տարիքային խմբերում, վկայում է հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։
Հետազոտող, Նյու Բրանսուիքի (Նյու Ջերսիի նահանգ) համալսարանի բժշկական դպրոցի բժշկության դոկտոր Արվինդ Բուսետին եւ նրա գործընկերները տեղեկացրել են ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոմայի եւ ուղիղ աղիի հիվանդացության թարմացված միտումների մասին Միացյալ Նահանգներում, ռետրոսպեկտիվ կոհորտային հետազոտությունում, որի ժամանակ օգտագործվել են համաճարակային վերահսկման, համաճարակաբանության վերաբերյալ բազայի տվյալները՝ ուսումնասիրելու համար 2000-2021թթ. միտումները։
Հետազոտողները 2000-2021թթ. պարզել են ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոմայի 275 273 դեպք։ Ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոմայի հիվանդացության ամենամյա տոկոսային փոփոխությունը (APC) կազմել է 4,35 տոկոս 15-55 եւ ավելի մեծ տարեկանների խմբում, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան APC ցուցանիշները 1,74 եւ 1,54 տոկոսով 55 եւ ավելի բարձր տարիքի եւ 35-57 տարեկանների համար։
Ընդհանուր առմամբ պարզվել է կոլորեկտալ քաղցկեղի 1 215 200 դեպք։Կոլորեկտալ ադենոկարցինոմայի հիվանդացության ցուցանիշը կազմել է -3,31 տոկոս 55 եւ բարձր տարիքի մարդկանց մոտ, ինչը զգալիորեն ցածր է 15-34 եւ 35-54 տարեկանների 1,75 եւ 0,78 տոկոս ցուցանիշից։