Հայկական հարց գոյություն ունի, եւ մենք՝ այօրվա հայերս, պիտի քաջ գիտակցենք այդ փաստը, գրում է դերասանուհի, ռեժիսոր Աննա Մաքսիմը։ Նա Instagram-ում տեսանյութ է հրապարակել Հայոց ցեղապանության զոհերի հուշահամալիրից, որում ծաղիկներ է տեղադրում նրանց հիշատակին։
View this post on Instagram
«Ինչու՞, թեկուզ հանուն Չարենցի, Թումանյանի, Իսահակյանի, Վարուժանի, Մեծարենցի, Ռուբեն Սեւակի եւ, վերջիվերջո, 1500000 միլիոն տեղահանված հայերի կապույտ երազանքի՝ որն է անկախ Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիրը»,-շարունակել է Աննան,-«Եվ հիշենք, որ պատմությունը ԿՐԿՆՎԵԼՈՒ հատկություն ունի...Նա ով կուրանա իր անցյալը, կասկածի տակ կդնի իր ներկան եւ, հետեւաբար, կմնա առանց ապագայի»:
Դերասանուհին նաեւ հավելել է՝ «Լիոնի Սիրելի՜ Հայեր, ինչպես խոստացել էի, խոստումս կատարեցի: Ծաղիկները ձեր անունից խոնարհված են անմար կրակի շուրջ՝ իբրեւ առհավատչյա, որ Հիշում ենք եւ Պահանջում»: