Ռուսական Спорт Экспресс-ը կազմել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ տեղ է գրավել նաև Մոսկվայի Սպարտակի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Մասնավորապես ռուսական պարբերականը այսպես է արտահայտվում հայ հարձակվողի մասին.« Սպարտակի ռմբարկուին Զենիթի ֆուտբոլիստները շատ լավ էին հսկում: Փաստացիորեն նա խաղի ժամանակ ունեցավ երկու հնարավորություն, որից մեկը ավարտվեց գոլով, իսկ դրանից առաջ հարձակվողը չկարողացավ իրականացնել Խուրադոյի լավ փոխանցումը: Եվս մեկ պահ նա ստեղծեց իր խաղընկերների համար, երբ խաղադաշտի եզրին հաղթող դուրս եկավ գնդակի համար պայքարում»: