«Ոչ պետք է հոտ քաշել, ոչ էլ հոտել, մենք լսում ենք մեր ընդդիմադիր գործընկերների քննադատությունը, բայց զազրախոսությունը հաճելի չէ որևէ մեկին»,- անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի հասցեին հնչող քննադատություներին` ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Անընդհատ խոսել, թե Գևորգ Կոստանյանը թերություններ ունի և ասել, թե մի անձով ինչ կարող է փոխվել, նույնպես տեղին չէ: Բայց այն, որ թեկնածուն իր մեծ դերակատարումը կունենա բարեփոխումների մեջ, անկասկած է:
Թեկնածուին պետք է տեսնել այնպես, ինչպես կա: Ես որսացել եմ բարեկրթությունը: Իսկ բարեկրթությանը ձայն տալը ճիշտ է»,- նշեց Գալուստ Սահակյանը: