ԱՄՆ նախկին փոխնախագահ և Դեմոկրատական ​​կուսակցության անդամ Քամալա Հարիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն մարդկանց հիշատակին, ովքեր սպանվել, տեղահանվել և մահվան ճանապարհներով են ուղարկվել Հայոց ցեղասպանության ժամանակ»։


«Այս ողբերգությունից 110 տարի անց մենք կրկին մտորում ենք հայ ժողովրդի ուժի և տոկունունության մասին և վերահաստատում մեր հանձնառությունը պայքարելու ատելության բոլոր ձևերի դեմ»,-գրել է Հարիսն X ցոցիալական ցանցի իր միկրոբլոգում։