Ստամբուլում հերթական երկրաշարժն է գրանցվել։ Նախնական տվյալներով՝ երկրաշարժը եղել է 4․3 մագնիտուդով։

Ցնցումները տեղի են ունեցել Մարմարա ծովի ափերի մոտ։ Երկրաշարժի օջախը եղել է 7 կմ խորությամբ։ Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն դեռ չկա։

Սա այս շաբաթվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է․ նախորդ երկրաշարժի հետևանքով ավելի քան 150 քաղաքացի է տուժել։