Երեկ՝ ապրիլի 28-ին տեղի է ունեցել դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանեկան արարողությունը։ Նշենք, որ դերասանուհին վերջին շրջանում նկարահանվում է «Վերջին զանգ» հեռուստասերիալում։
Ռոզայի հարսանեկան արարողությունը անտարբեր չի թողել ոչ ոքի, ամբողջ համացանցի ամենաքննարկված թեմաներից մեկը այս հարսանիքն է։
Հարսանեկան նկարահանումների մի մասը տեղի են ունեցել ՀՀ ազգային պատկերասրահում։
Հարկ է նաև նշել, որ դերասանուհու հարսանեկան արարողությունն առանց անակնկալների չի անցել։ Դերասանուհու եղբայրը գեղեցիկ ծաղկեփնջեր է նվիրել Ռոզային՝ հուզիչ պարից հետո։ Եղբոր և քրոջ պարը հուզել է ամբողջ համացանցը։
Հաջորդիվ ամենահետաքրքիրներից մեկն էր հարսանեկան տորթը, որն ամբողջությամբ զարդարված էր ելակներով։ Նշենք, որ վերջին շրջանում տորթերի այս տարբերակը թրենդային տարբերակ է։
Հարսանեկան արարողության ժամանակ բաժանված տարոսիկները ևս հետաքրքիր են եղել․ դրանք եղել են փոքրիկ ավտոմեքենաներ հարսանեկան մոտիվով։
Նշենք, որ ավանդական հարսի պարի ժամանակ Ռոզան հավաքել է նաև «շաբաշ»։
Իսկ ովքե՞ր են եղել հարսանիքի հայտնի հյուրերը․ դերասանուհի Եվա Բաղդասարյանը, երգիչ Վլադիմիր Արզումանյանը, սցենարիստ Դիանա Գրիգորյանը, դերասան Վլադիմիր Պողոսյանը, դերասանուհի Դիանա Տոռեսը և այլք։
Նշենք նաև, որ դերասանուհու հարսանեկան արարողության ժամանակ երգել են նաև երգիչ Էրիկ Կարապետյանը, Վլադիմիր Արզումանյանը։
Ինչպես արդեն նշել էինք՝ դերասանուհուն եկեղեցի ուղեկցել է հորեղբայրը՝ ՀՀ ԳՇ նախկին պետ Արթուր Դավթյանը։