Հյուսիսային Կորեան, ինչպես նաեւ այլ երրորդ երկրներ, նպաստում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի շարունակմանը եւ պատասխանատվություն են կրում դրա համար։ Այս մասին Yonhap News-ի մեկնաբանությունում հայտնել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը:
Ինչպես գրել է Yonhap News-ը, ԱՄՆ պետդեպարտամենտը Փհենյանին կոչ է արել դադարեցնել զորքեր ուղարկելը, իսկ Ռուսաստանին՝ դադարեցնել Հյուսիսին տրամադրվող աջակցությունը։
«Երրորդ երկրները, ինչպիսին է Հյուսիսային Կորեան, պատասխանատվություն են կրում, որոնք նպաստել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի երկարացմանը... Մենք հետագայում եւս անհանգիստ կլինենք այդ երկրի անմիջական մասնակցությամբ պատերազմին։ Հյուսիսային Կորեայի ռազմական ստորաբաժանումների տեղակայումը Ռուսաստանում եւ ցանկացած աջակցություն, որը Ռուսաստանի Դաշնությունը դրա դիմաց տրամադրում է Հյուսիսային Կորեային, պետք է դադարեցվի»,- նշվելէ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում:
ԱՄՆ պետդեպարտամենտը նաեւ ավելացրել է, որ Ռուսաստանի կողմից հյուսիսկորեացի զինվորականների ուսուցումը խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը, որոնք արգելում են Փհենյանին օգնություն տրամադրելը կամ ստանալը։