ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը Կիեւից ազդանշան է սպասում բանակցությունները վերսկսելու համար։

«Կիեւից»,- նա պատասխանել է այն հարցին, թե ով պետք է ազդանշաններ ուղարկի ուղիղ բանակցությունները վերսկսելու համար, հաղորդել է «Ինտերֆաքսը»։


«Կիեւը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս հարցում, կա իրավական արգելք։ «Մենք դեռ որեւէ գործողություն չենք տեսնում»,- նշել է նա։

«Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, շարունակվում են ԱՄՆ ջանքերը՝ կարգավորման գործընթացը խաղաղ հուն դուրս բերելու համար»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։

«Նախագահը բազմիցս հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ առանց որեւէ նախապայմանի սկսել բանակցային գործընթացը Ուկրաինայի հետ՝ խաղաղ ճանապարհով շարժվելու համար։ «Ջանքերը շարունակվում են»,- նշել է նա։