Հինգ տարի հետո ռոբոտները կկարողանան առաջ անցնել լավագույն վիրաբույժներից բժշկական վիրահատությունների անցկացման որակով։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը։
«Ռոբոտներն առաջ կանցնեն լավ վիրաբույժներից մի քանի տարվա ընթացքում եւ լավագույն վիրաբույժներից՝ հինգ տարի հետո»,- գրել է նա X-ում։
Գործարարը նշել է, որ իր Neuralink ընկերությունը ստիպված է եղել ռոբոտներ օգտագործել ուղեղում էլեկտրոդներ դնելիս, քանի որ մարդու ձեռքերը չեն կարող իրականացնել նման վիրահատությունն անհրաժեշտ արագությամբ եւ ճգրտությամբ։
Neuralink սթարտափը, որը Մասկը ստեղծել է 2016թ., զբաղվում է չիպերի արտադրմամբ, որոնք հետագայում կարելի է ներդնել մարդկային ուղեղում։ Գործարարը կարծում է, որ նման նեյրոինտերֆեյսները թույլ կտան մարդուն դառնալ կիբորգ, որը կարող է դիմակայել արհեստական բանականությանը, ինչպես նաեւ կօգնեն մարդկանց սովորել կառավարել համակարգիչը մտքի ուժի օգնությամբ։ 2023թ. ընկերությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ առողջապահության նախարարության սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունից ստացել է թույլտվություն մարդու վրա կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար։