Քաշմիրում սրվող իրավիճակի ֆոնին Թուրքիան ռազմական օգնություն է ուղարկել Պակիստան։

Պակիստանում նկատվել են թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող C-130E ռազմատրանսպորտային մի քանի ինքնաթիռներ, հայտնել են լրատվամիջոցները։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Պակիստանի Իսլամական Հանրապետություն են բերվել KARAOK հակատանկային հրթիռային համակարգեր, ինչպես նաեւ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի մարտական ​​բաղադրիչներ։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամադ Իսհակ Դարի հետ։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները վատթարացել են Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Կողմերը մի շարք միջոցներ են ձեռնարկել միմյանց դեմ, երկու երկրների սահմանին փոխհրաձգություններ են գրանցվել։