ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ ՀՀ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանն պրոֆեսիոնալ է աշխատել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը;

«Իհարկե ես դեմ չեմ, որ եղել են թերություններ, իսկ նոր թեկնածուն համոզված եմ, որ պրոֆեսիոնալ է և ունի լավ գիտելիքներ, իսկ իր աշխատած տարիներին դրանում մենք համոզվել ենք: Ես լսելով իր ելույթը, զգացել եմ իր հմտությունները և ինքը տրամադրված է ազնիվ և արդար աշխատելու ու փորձելու է իր պաշտոնը օգտագործելով հնարավորության սահմաններում իրավապահ մարմիններում ապահովել արդարադատություն»,-իր խոսքում նշեց Հովիկ Աբրահամյանը:

Հարցին, թե արդյո՞ք անձի խնդիր չէ, երբ համակարգում կան թերություններ, ԱԺ նախագահը պատասխանեց.«Ցավոք սրտի մեր երկրում դեռ անձերից շատ բան է կախված»: