Ամերիկյան Օրեգոն նահանգի ափ է նետվել մեկուկես մետր երկարությամբ ժանիքավոր ձուկ։ Այս մասին People ամսագրին պատմել է Օրեգոնի ակվարիումի կառավարչի օգնական Թիֆանի Բութը։
«Նա այնքան էլ բարեկամասեր ձուկ չի երեւում։ Եթե այդ ձկանը կենդանի տեսնեի, դրան մատով չէի կպչի»,- ասել է ամսագրի զրուցակիցը։
Օկեանարիումի մենեջերի խոսքով՝ դժվար է ստանալ առանձնյակի ամբողջական պատկերը. սովորաբար դրանց ափին անմիջապես ուտում են որորները։ Առանձնյակի զննման ժամանակ պարզ է դարձել, որ գտնված ձուկը նշտարաձուկ է կամ ալեպիզավր։
Նշտարաձուկը հայտնի է մարդակերային դիետայով, ինչի պատճառով ստացել է «մարդակեր ձուկ» անվանումը։ Բացի իր նմաններին ուտելուց՝ դրանք սնվում են նաեւ մոտ 90 տեսակի ներկայացուցիչներով։
Ինչպես նշել է People-ը, ալեպիզավրներն ուտում են ամեն ինչ, անգամ պլաստիկ, բայց վատ են մարսում կերը։ Seaside Aquarium-ի աշխատակիցներն ուսումնասիրել են գտնված առանձնյակի ստամոքսը եւ այնտեղից հանել մի քանի ամբողջական կաղամարներ, մանր ձկներ եւ ութոտնուկներ։