Իսպանիայի փոխչեմպիոն, գավաթակիր «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը խոսել է Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հետ առաջիկա հանդիպման մասին։ Թիմերը կմրցեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։
«Մեծ եռանդով ենք մոտենում այս դիմակայությանը եւ անհամբեր սպասում ենք, որպեսզի բոլոր երկրպագուներին ցույց տանք մեր ձգտումը եւ հասնենք իմ կարիերայում առաջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Գիտենք, որ «Ինտերը» շատ ուժեղ է պաշտպանությունում, որը նրան ամենահզոր զենքն է։ Նրանք նաեւ շատ արագ են հակագրոհների ժամանակ եւ համակարգված խաղ են ցուցադրում։
Մենք պետք է մեր խաղը թելադրենք, որպեսզի դուրս գանք եզրափակիչ։
Շատ եմ հավանում Բարելային եւ Լաուտարոյին։ Նրանք շատ ուժեղ են»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
«Բարսելոնա» - «Ինտեր» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։