«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տոմատի մածուկի շրջանառության ոլորտում իրականացվող
վերահսկողական միջոցառումների ընթացքում հսկիչ գնումների արդյունքում ձեռք է բերվել թվով 25 տեսակի «Տոմատի մածուկ» անվանումով ապրանք և ուղարկվել լաբորատոր փորձաքննության՝ դրանցում չոր նյութերի, քլորիդների (աղերի) զանգվածային մասի և շաքարի առկայությունը պարզելու նպատակով։
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում պարզ է դարձել, որ թվով 13 տեսակի «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքները չեն համապատասխանել տոմատային խտացրած մթերքների ընդհանուր տեխնիկական պայմանների միջպետական ստանդարտին (ԳՕՍՏ 3343-2017) և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին։ Մասնավորապես, որոշ
ապրանքներում լուծված չոր նյութերի զանգվածային մասը պակաս է եղել 25%-ից և քլորիդների զանգվածային մասն ավել է եղել 1%-ից, իսկ որոշներում միայն քլորիդների զանգվածային մասն ավել է եղել 1%-ից։
Հանձնաժողովը թվով 12 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոց անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար՝ նշանակելով ընդհանուր շուրջ 9 443 000 ՀՀ դրամի չափով տուգանք։
Հատկանշական է, որ թվով 12 վարույթով պատասխանող տնտեսվարող սուբյեկտներից 7-ն ընդունել են վարույթով իրենց վերագրվող իրավախախտման փաստը։
Բացի դրանից, Հանձնաժողովի կողմից Էկոնոմիկայի նախարարությանն առաջարկվել է քննարկման առարկա դարձնել «Տոմատի մածուկ» հասկացության և դրան ներկայացվող պահանջներն օրենսդրորեն ամրագրելու, ինչպես նաև տեխնիկական պայմաններով ապրանքին օրենսդրորեն ներկայացվող պահանջներից շեղվելու արգելք սահմանելու հարցերը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					