Ջուլի Դևիսը նշանակվել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա պաշտոնապես կստանձնի այդ պաշտոնը հաջորդ շաբաթ, հաղորդում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությանը։
«Դեսպան Ջուլի Դեյվիսը կստանձնի իր պարտականությունները որպես Ուկրաինայում գործերի ժամանակավոր հավատարմատար 2025 թվականի մայիսի 5-ին, երկուշաբթի օրը»,-ասված է ԱՄՆ դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Դեսպանատունը վստահեցրել է, որ Դևիսը կաշխատի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու, ինչպես նաև Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունները ամրապնդելու ուղղությամբ, որպեսզի դրանք դառնան ավելի անվտանգ, ուժեղ և բարգավաճ։
Դևիսը ներկայում ԱՄՆ դեսպանն է Կիպրոսում։
Ջուլի Դևիսը Նախագահական կոչման մրցանակի արժանացած ավագ դիվանագետ է։ Նա Հյուսիսային Կարոլինայի համալսարանում ստացել է բակալավրի, իսկ և Փրինսթոնի համալսարանում՝ մագիստրոսի աստիճան։
Դևիսը ազատ տիրապետում է ռուսերենին և ֆրանսերենին։
Մինչև Կիպրոսում ԱՄՆ դեսպան նշանակվելը, նա եղել է Բելառուսում ԱՄՆ հատուկ բանագնաց և 2008 թվականից ի վեր այդ երկրում ԱՄՆ առաջին դեսպանն էր։
Ավելի վաղ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը Բրիջիթ Բրինքն էր։ Նրա հրաժարականի մասին հայտնի դարձավ ապրիլին։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					