Ձայների 103-կողմ, 3-դեմ, 2-անվավեր հարաբերակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ում թեկնածությունն առաջարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը փոխարինեց Աղվան Հովսեփյանին և գլխավոր դատախազ կլինի առաջիկա 6 տարիների ընթացքում: