Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը Դուբայում գրեփլինգի մենամարտում մրցեց ռուսաստանցի Մագոմեդ Զայնուկովի հետ եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։
2024թ․ ապրիլին UFC նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ UFC-ում տարած հաղթանակից հետո Արման Ծառուկյանը խառը մենամարտերում դեռ չի մրցել։ Այս տարվա հունվարին մեջքի վնասվածքի պատճառով նա վերջին պահին հրաժարվել էր UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ տիտղոսային մենամարտից։