Մայիսի 5-ի ցերեկը Մոսկվայի եւ Մոսկվայի շրջանի բնակիչները զանգվածաբար բողոքել են բջջային ինտերնետի եւ կապի աշխատանքի խափանումներից։ Այս մասին վկայել են Downdetector եւ «Сбой.рф» մոնիթորինգային ծառայությունների տվյալները։
Խնդիրների մասին օգտատերերի տեղեկությունները սկսվել են ժամը 11:00-ի սահմաններում: Խնդիրներ են նկատվում հեռահաղորդակցության բոլոր խոշոր օպերատորների հետ՝ T2, MTS, Megafon, Yota եւ Beeline, ինչպես նաեւ T-Mobile եւ SberMobile: Արձանագրվում են նաեւ Telegram եւ WhatsApp մեսենջերների աշխատանքի խափանումներ։
Ինչպես գրել է «Осторожно, Москва»-ն, խափանումները կարող են կապված լինել մայիսի 9-ին մայրաքաղաքում կայանալիք Հաղթանակի շքերթի օդադեսանտային մասի փորձի հետ, ինչի պատճառով ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Այս մասին մոսկվացիներին տեղեկացրել են սմս-հաղորդագրություններով. «Հնարավոր են ինտերնետ հասանելիության սահմանափակումներ՝ կապված տոնական միջոցառումների անվտանգ անցկացման հետ»։ Այժմ մարտական ավիացիան մշակում է հնարքները եւ «երկնքում եռագույն «նկարում», տեղեկացրել է Mash-ը։
Բիլայնի մամուլի ծառայությունը հաստատել է բջջային կապի եւ ինտերնետի արգելափակումը։ Ընկերությունը հայտնել է, որ ծառայությունները կարող են ժամանակավորապես անհասանելի լինել «օպերատորի վերահսկողությունից դուրս պատճառներով»: «Մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել Wi-Fi ինտերնետ»,- օպերատորի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստին»։