Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն՝ կողմերից յուրաքանչյուրը հանձնել է 205 մարդու։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ փոխանակումը իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ փոխանակումը կատարվել է «205-ը 205-ի դիմաց» սխեմայի շրջանակներում՝ ԱՄԷ-ի միջնորդությամբ։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նախորդ գերիների փոխանակումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին։ Այդ ժամանակ ԱՄԷ-ն նույնպես հանդես էր գալիս որպես միջնորդ։