Երկրորդ համաշխարհային պատերազմից ութսուն տարի անց շատ ամերիկացիներ և արևմտաեվրոպացիների կարծիքով՝ տասնամյակի ընթացքում կարող է բռնկվել ավելի կործանարար Երրորդ համաշխարհային պատերազմը, որի ամենահավանական պատճառը համարվում է Ռուսաստանի հետ լարվածությունը, գրում է The Guardian-ը։

Մինչ Եվրոպան պատրաստվում է նշել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը, YouGov-ի հարցումը միաժամանակ ցույց է տվել, որ հարցվածների մեծամասնության կարծիքով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից առաջ տեղի ունեցած իրադարձությունները դեռևս արդիական են այսօր ևդրա մասին անհրաժեշտ է պատմել երիտասարդ սերունդներին։


Եվրոպական հինգ երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում, հարցվածների 41%-55%-ի կարծիքով հաջորդ հինգ-տասը տարիների ընթացքում կբռնվի մեկ այլ համաշխարհային պատերազմ, այդ տեսակետը կիսում է ամերիկացիների 45%-ը։

Հարցվածների մեծամասնության (68-76 տոկոսն) համոզմամբ՝ ցանկացած նոր հակամարտության ժամանակ միջուկային զենք կկիրառվի, իսկ 57-73 տոկոսը նաև նշել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կհանգեցնի ավելի շատ զոհերի, քան Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ 1939-45 թվականներին։ Շատերը (25-44%) կարծում են, որ այդ պատերազմը աշխարհում բավական շատ մարդկանց կյանք կխլի։

Մարդկանց մեծ մասը՝ Իտալիայում՝ 66%-ից մինչև Մեծ Բրիտանիայում՝ 89%-ը, հայտարարել է, որ ակնկալում է՝ իրենց երկիրը կմասնակցի նման պատերազմի, սակայն միայն փոքրամասնությունը՝ Իտալիայում՝ 16%-ից մինչև Ֆրանսիայում՝ 44%-ը, հավատացել է, որ իրենց զինված ուժերն ի վիճակի կլինեն պաշտպանել երկրի բնակչությանը։

Միևնույն ժամանակ, ամերիկացիների 71%-ը հայտարարել է, որ վստահում է ԱՄՆ զինված ուժերին։ Արևմտյան եվրոպացիների 72-82%-ը և ամերիկացիների 69%-ը Ռուսաստանը համարում են նոր համաշխարհային պատերազմի ամենահավանական պատճառը, դրան հաջորդում է իսլամական ահաբեկչությունը։