Ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանը, որն առավել հայտնի է Քարդաշյանների հետ համագործակցությամբ, Հայաստան է ժամանել հատուկ Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի 50-ամյակի խնջույքին մասնակցելու նպատակով: Նա այս մասին կիսվել է ինստագրամյան իր էջում՝ ցուցադրելով այն երեք կերպարները, որոնք կրել է եռօրյա տոնակատարությունների ընթացքում:


IMG_5173.jpeg (677 KB)


«Ես երբեք լավագույնը չեմ եղել բաժակաճառեր ասելու մեջ, եւ քո գեղեցիկ եռօրյա ծննդյան տոնակատարության ժամանակ իմ ամաչկոտությունը լռեցրեց ինձ։ Բայց եթե կա մի բան, որով ես օժտված եմ, դա գրավոր խոսքն է։ Իսկ քո դեպքում խոսքերը հեշտությամբ են գալիս, քանի որ քո հոգին արժանի է մեծարվելու յուրաքանչյուր լեզվով։

IMG_5174.jpeg (513 KB)

Այս աշխարհում կան քիչ մարդիկ, որոնց համար ես կնստեի ինքնաթիռ և կթռչեի 16 ժամ, պարզապես ասելու համար՝ դու կարեւոր ես: Դու նրանցից մեկն ես։

Իմ բոլոր ճանապարհորդությունների ընթացքում, երկնքից եւ անծանոթներից կարված քաղաքներով, ես հանդիպել եմ ամեն գույնի եւ ռիթմի հոգիների։ Բայց քչերն են, շատ քչերն են հետքեր թողել իմ հոգու վրա այնպես, ինչպես դու։

IMG_5175.jpeg (461 KB)

Քո ներկայության մեջ կա ինչ-որ հավերժական բան։ Ոչ աղմկոտ, ոչ պարծենկոտ, պարզապես այնտեղ՝ ինչպես արեւի լույսի ջերմությունը, որը երբեք շնորհակալություն չի խնդրում, բայց միեւնույն է, ջրում է ծաղիկները»,-իր տեքստում նշել է նա՝ նաեւ Շողերինային հղելով իր մաղթանքը.

IMG_5176.jpeg (932 KB)

«Քո ծննդյան օրը ես քեզ մաղթում եմ մեկ բան՝ առողջության առատություն։ Առողջություն՝ շարունակելու փայլել։ Շարունակելու կառուցել։ Շարունակելու բարձրացնել հոգիներ՝ պարզապես լինելով այնպիսին, ինչպիսին կաս»:

Հրուշը տոնակատարության առաջին օրը, որը «Մեծն Գեթսբիի» թեմատիկայով էր, կրել է մինչեւ հատակը հասնող ուղիղ կրեմագույն զգեստ՝ պատված ուլունքներով ու քարերով եւ լրացված ձեռնոցներով:

IMG_5177.jpeg (738 KB)

Երկրորդ խնջույքին հյուրերն ավելի դասական կերպարներով են եղել՝ սեւ գույնի մեջ, իսկ երրորդ օրը դիմահարդարը ծաղկային պրինտով երկար զգեստով էր: