Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին շաբաթ առավոտյան Թեհրանից մեկնել է Ջիդա՝ բանակցություններ վարելու Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների հետ, տեղեկացրել է Mehr-ը։
Նշելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը՝ շարունակաբար ամրապնդել հարեւանների հետ հարաբերությունները, Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային ուրբաթ հայտնել էր, որ Իրանի արտգործնախարարը շաբաթ օրը կմեկնի Էր Ռիադ՝ հանդիպելու եւ բանակցություններ վարելու Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Իրանի արտաքին գործերի նախարարը կմեկնի նաեւ Դոհա շաբաթ երեկոյան, որպեսզի մասնակցի իրանա-արաբական երկխոսության գագաթաժողովին, ավելացրել է Բաղային։