«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայրենի օրենսդիրներին էր ներկայացնում կոմիտեի 2024 թվականի տարեկան զեկույցը:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նախ շատ պասիվ էին, դահլիճը կիսադատարկ էր, բացի դրանից՝ բոլորի հնչեցրած հարցերից ակնհայտ երեւում էր, որ իշխանականները իրավապահ համակարգի առնչությամբ չհասկացվածություն ունեն. նույնիսկ հրապարակային պատվիրում էին ինչպես «ակտիվորեն» պատժել այլախոհներին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում ՔՊ-ական պատգամավորները փոխանցեցին, որ այդքան էլ չեն ընդունում Պողոսյանին, քանի որ նրա հետ աշխատել չի ստացվում: Ակնհայտ երեւում է, որ նա ուղիղ կապի մեջ է միայն Նիկոլ Փաշինյանի հետ ու որեւէ ձեւով պատգամավորների հետ կապ չի ուզում ունենալ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: